slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Ձգաբանական փորձաքննությունների բաժին

Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները

Կոդ՝ 07
Տեսակ՝ ձգաբանական
Ենթատեսակներ՝
07-01. հրազենի և նրա փամփուշտների հետազոտություն,
07-02. կրակոցի հետքերի, արգասիքների և հանգամանքների հետազոտություն

Ձգաբանական փորձաքննությունների բաժնի փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները

Ձգաբանական փորձաքննություններ

Հետազոտման օբյեկտներ՝

- գործարանային արտադրության և ինքնաշեն եղանակով պատրաստված, մինչև 12.7մմ տրամաչափի բոլոր տեսակի և մոդելների ձեռքի հրազեն (ինքնաձիգ, գնդացիր, ողորկափող հրացան, կարաբին և այլն),
- փամփուշտներ, փամփուշտի մաս հանդիսացող կրակված գնդակներ և պարկուճներ,
- կրակոցի հետևանքով տարբեր առարկաների և արգելքների վրա առաջացած հետքեր /բացառությամբ կենսաբանական ծագման օբյեկտներից՝ մարդ, կենդանի և այլն/:

Հետազոտման խնդիրները՝

դասակարգման

- հրազենի կամ զինամթերքի հետազոտվող օբյեկտների պատկանելիության որոշումը

դիագնոստիկ

- զենքի տեսակի, մոդելի տրամաչափի պարզումը,
- զենքի պատրաստման եղանակի (գործարանային կամ ինքնաշեն) պարզումը,
- զենքի սարքինության և կրակելու համար պիտանելիության որոշումը,
- զենքի հրազենայնությունը,
- զենքի ձևափոխման և դրա մեջ առկա մասերի փոփոխման փաստի պարզումը,
- առաջադրված կոնկրետ պայմաններում, առանց ձգանը սեղմելու զենքից կրակոցի կատարման հնարավորության պարզումը,
- փամփուշտների տեսակի և մոդելի (գնդակներ, պարկուճներ) պարզումը,
- կրակելու համար փանփուշտների պիտանելիության պարզումը,
- որսորդական փամփուշտների լիցքավորման եղանակի (գործարանային կամ ինքնաշեն) պարզումը, նույնացման,
- փամփուշտներով, գնդակներով, պարկուճներով զենքի տեսակի որոշումը,
- զենքի կոնկրետ նմուշի որոշումը կրակված գնդակների և պարկուճների վրա առկա հետքերով,
- դետալների պատկանելիությունը կոնկրետ հրազենին,
- կրակված պարկուճների և գնդակների փոխպատկանելիությունը:

իրավիճակային

- կատարված կրակոցի ուղղության և հեռավորության պարզումը,
- վնասվածքն առաջացնող գնդակի տրամաչափի պարզումը,
- կրակոցի արգասիքների հայտնաբերումը,
- կրակոցի պահին զենքի և վնասված օբյեկտի փոխադարձ դիրքի որոշումը,
- արգելքի վրա հրազենային վնասվածքի առկայության փաստի պարզումը:

վերականգնողական

- հրազենի վրա ոչնչացված գործարանային գրառումների և դաջվածքների վերականգնում